ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը

Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը
27.01.2015 | 12:59

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը Երևանում կանցկացվի փետրվարի 14-20-ին: Հանդիսատեսին կներկայացվի 2014 թվականի արտադրության յոթ ֆիլմ, որոնք պատմում են սիրո, հավատարմության, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար տարվող պայքարի ու հաղթանակի մասին:

Փառատոնի բացումը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում` ժամը 16.30-ին Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով: Այն անգլիացի մաթեմատիկոս և տրամաբան Ալան Թյուրինգի մասին է, ով օգնում է ջարդել Էնիգմա գաղտնագիրը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:
Ֆիլմերը կցուցադրվեն նաև «Սինեմա Սթար» կինոթատրոնում, ինչպես անգլերեն, այնպես էլ թարգմանությամբ: Բոլոր ֆիլմերի մուտքն անվճար է:

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ